Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մեր սիրած ըմպելիքները` մեր առողջության համար

Մեր սիրած ըմպելիքները` մեր առողջության համար

Աշխարհում միլիոնավոր մարդիկ են առավոտը սկսում մի գավաթ սուրճից: Այն առույգացնում է, նպաստում հիշողությանը, լավատեսություն հաղորդում:  Իրավամբ աշխարհի ամենատարածված ըմպելիքի առաջացման պատմությունը բազում առասպելներով ու լեգենդներով է պարուրված:

 

Դրանցից մեկն ասում է, որ Հոմերոսի «Ոդիսականում» հիշատակվող nepenthes-ը, որը Հեղինեն խառնում էր գինու հետ, որ «վանի թախիծն ու հոգու բարկությունը», ոչ այլ ինչ էր, եթե ոչ սուրճ: Կոֆե անվանումն էլ մեկ ուրիշ լեգենդի հետ է կապված: Մի անգամ  հովիվ Կալդին նկատում է, որ իր հոտի այծերի քիմքին հաճո են ոչ բարձր ծառի պտուղները: Ընդ որում, նա նկատում է, որ ամեն անգամ  ճաշակելով այդ պտուղները` այծերն աննկարագրելի զվարթանում են, տրճիկ տալիս ու չեն քնում: Իր վրա փորձելով բույսի ազդեցությունը` Կալդին անսովոր զվարթության ներհոսք է զգում: Իր հայտնագործությամբ նա կիսվեց  մոտակա վանքի վանականների հետ, որոնք ըստ արժանվույն գնահատեցին այն: Սուրճի հատիկներից պատրաստված ըմպելիքն օգնում էր երկարատև աղոթքներին արթուն, ուշադիր ու դատող լինել: Դա Եթովպիայի Կաֆֆա գավառում էր: Ի հիշատակ այդ պատմության` ծառը, պտուղներն ու դրանցից պատրաստվող ըմպելիքը ստացան «կոֆե» անվանումը:

 

Առաջին անգամ սուրճը Եվրոպա է տարել իտալացի Պյետրո դելլա Վալեն, որը երկար տարիներ էր անցկացրել Թուրքիայում որպես Հռոմի պապի պատվիրակ: Ֆրանսիայում սուրճը հայտնվում է Լյուդովիկոս XIV-ի կառավարման  շրջանում:

 

Փարիզում առաջին սրճարանը բացել է ազգությամբ հայ Պասկալը 1672-ին: Դարավերջին արդեն Փարիզում հարյուրավոր փոքր սրճարաններ էին բացվել: Անգլիայում առաջին սրճարանը բացվել է 1652-ին: Երբ 1679-ի դեկտեմբերի 29-ին Չարլզ Երկրորդ թագավորի հրամանով փակվեցին բոլոր սրճարանները, իսկական ապստամբություն բռնկվեց.11 օր անց հրամանը չեղյալ հայտարարվեց: Հարյուրամյակի վերջին Մեծ Բրիտանիայում հաշվվում էր ավելի քան 3 հազար սրճարան:

 

Ավստրիայում սուրճը հայտնվել է 1683-ին Վիեննայում: Սբ Ստեփանոսի տաճարից ոչ հեռու լեհ սպա Գեորգի Կոլչինսկին բացեց առաջին սրճարանը: Ավստրիացիները թուրքական ձևով պատրաստված սուրճ չխմեցին: Նրանք ստեղծեցին իրենցը` վիեննականը. զտած սուրճի մեջ ավելացրեցին 3 գդալ կաթ ու մի փոքր մեղր: Հյուսիսային Ամերիկայում սուրճը հայտնվել է  1607-ին, անգլիացի առաջին վերաբնակների հետ: Նյու Յորքում առաջին սրճարանը բացվել է 1668-ին, 1670-ին` Բոստոնում:

 

Ռուսատանում սուրճը հայտնվել է Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակ: Պետրոս Առաջինը, փաստորեն, սուրճի մշակույթ բերեց: Նրանից հետո սուրճի «հովանավորն» էր Աննա Իոանովնան, որի հրամանով 1740-ին, որպես  զվարճանքի հաստատություն, բացվում է սուրճի տունը: Սուրճի մասսայականացումը կատարվում է 1812-ին: Սրճարաններ հայտնվեցին այն տեղերում, որտեղ հավաքվում էր աշխարհիկ հասարակությունը:

 

Սրճեփը  Ֆրանսիայում հայտնվել է 1685-ին: Սկզբում այն սափորի նման էր, որի տակի սկավառակը տաքացվում էր սպիրտայրոցի վրա: 1800-ին այդ սրճեփը դուրս եկավ գործածությունից,  Փարիզի արքեպիսկոպոս Ժան-Բատիստ դե Բելուայի պերկոլատորը զբաղեցրեց դրա տեղը: 1820-ականներին Անգլիայում լայն տարածում գտավ «սրճային կնգուղը»` զտիչի նախատիպը: Աղացած սուրճը լցվում էր ֆլանելե կամ մուսլինե գրպանիկի մեջ, որը կախում էին ջրամանի եզրին: Դրա շնորհիվ սուրճը երկար ժամանակ էր մնում տաք ջրի մեջ ու լուծողականությունն էլ էականորեն ավելանում էր:

 

Հետաքրքիր պատմությունները սուրճի հետ կապված նույնպես բազմաթիվ են:

 

Ժամանակին սուրճ խմելն ինչ-որ  չափով համարել են «հիմար սովորություն»: Մուհամեդ IV-ի ժամանակ հայտնաբերված սրճամոլին կապում էին սուրճի տոպրակի մեջ ու ծովը նետում: Սուրճի վնասները ստուգելու համար XVIII  դարում Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի հրամանով  փորձ կատարեցին. մահվան դատապարտված երկվորյակ եղբայրների դատավճիռը փոխարինեցին ցմահ բանտարկությամբ` մի պայմանով, նրանցից մեկին ամեն օր պետք է սուրճ տային, մյուսին` թեյ: Առաջինը մահացավ այն պրոֆսորը, որը հետևում էր փորձի ընթացքին, հետո մահացավ մյուս մասնագետը, հերթը հասավ թագավորին, իսկ երկվորյակներն ապրեցին մինչև 83 տարի:

 

Սուրճի տարատեսակներից մեկն էլ կապուչինոն է, որն իր անվան, գուցե նաև ծագման  համար «պարտական» է վանական կապուցիններին:

 

Կանաչ սուրճ

 

Այսօր կանաչ սուրճը նոր «փուլ» է ապրում: Այն  իսկապես հետաքրքիր ու հատուկ համով ըմպելիք է, որին մի շարք հատկություններ են վերագրվում: Դրանցից է ճարպերն այրելու հատկությունը: Կանաչ սուրճից օգուտը շատ է, սակայն չափավոր օգտագործման դեպքում: Այն հարուստ է ուժեղ հակաօքսիդանտ նյութերով: Դրանց շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ազատ ռադիկալները: Այս ըմպելիքը հակաօքսիդանտների պարունակությամբ գերազանցում է կարմիր գինուն կամ սև սուրճին: Բացի այդ, կանաչ սուրճի մեջ A, B, C և E խմբի վիտամիններ են ու ավելի քան 1200 տեսակի կենսաբանական ակտիվ նյութեր:

 

Կանաչ սուրճ` նիհարելու համար

 

Կանաչ սուրճով կարելի է քաշ գցել, սակայն միայն ճիշտ ու չափավոր կիրառման պարագայում: Սա դեղամիջոց չէ,  ուստի չկան հատուկ բանաձևեր, սակայն բժշկական ուսումնասիրություններով հաստատվել է այս սուրճի` ճարպեր այրելու հատկությունը:

 

Եթե որոշեք օգտագործել կանաչ սուրճից պատրաստված ըմպելիք, ապա հիշեք` օրական ընդամենը մեկ բաժակ, ծայրահեղ դեպքում` 2 ու միայն առավոտյան ժամերին: Ընդ որում, կանաչ սուրճն օգնում է ճնշելու քաղցի զգացումը: Դրա մեջ շատ կոֆեին կա, ինչն օգնում է օրգանիզմին առույգ զգալ: Մասնագետներն ասում են, որ կանաչ սուրճով նիհարելու նպատակով պետք է նաև ֆիզկուլտուրայով կամ էլ սպորտով զբաղվեք:

 

Կանաչ սուրճ. օգո՞ւտ, թե՞ վնաս

 

Չափավոր օգտագործման դեպքում վնաս չկա: Այն առույգության զգացում է պարգևում, վերականգնում ուժերն ու  օրգանիզմում ակտիվացնում նյութափոխանակումը: Այն խթանում է գլխուղեղի աշխատանքը: Չարաշահման դեպքում կարող է անքնություն ու գերգրգռվածություն առաջանալ: Չի կարելի  կանաչ սուրճ օգտագործել, եթե ունեք շաքարային դիաբետ, գլաուկոմա, օսթեոպորոզ, միզապարկի հիվանդություններ, արյան մակարդելիության խանգարումներ:

 

Եթե գնել եք ու չգիտեք, թե ինչպես պետք է եփել, ապա ուշադիր եղեք.

 

նախ, լավ կլինի, որ կանաչ սուրճը գնեք հատիկներով, քանի որ աղացածն արդեն կորցնում է օգտակար հատկությունների 40%-ը: Կանաչ սուրճը պետք է բովել միմիայն տանը` 5-15 րոպե: Օգտագործելուց առաջ աղալ, ապա եփել սովորական եղանակով:

 

Սուրճի ու թեյի ազդեցությունն օրգանիզմի վրա

 

Հազիվ թե գտնվի մեկը, որը օրվա ընթացքում գոնե մեկ բաժակ սուրճ կամ թեյ չխմի, քանի որ դրանք ամենատարածված ըմպելիքներն են մեր օրաբաժնում, ու հասկանալի է, որ ունեն որոշակի օգտակար ու վնասակար հատկություններ:

 

Սև թեյ

 

Սուրճից հետո անմիջապես  տարածվածությամբ երկրորդ տեղում է սև թեյը: Այն օգտակար է հատկապես կիտրոնի հետ: Ցիտրուսի համադրությամբ այն պաշտպանում է օրգանիզմը մաշկի քաղցկեղից գրեթե 70%-ով: Մի օգտակար գործոն էլ կա` կոֆեինի պարունակությունը: Այս մթերքի մեջ կոֆեինն այնքան չէ, որքան սուրճի մեջ, սակայն այդ քանակը նույնպես խթանում է երիկամների  ու մարսողական, ինչես նաև սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը: Պակաս կարևոր չէ սև թեյի մանրէասպան հատկությունը. այն հրաշալի պայքարի միջոց է հիվանդածին մանրէների դեմ:

 

Վերը թվարկվածը վերաբերում է միայն թարմ եփած թեյին: Հին` 2 ժամվա թեյն ավելի շատ վնասում է, քան օգուտ տալիս:

 

Կանաչ թեյ

 

Պարունակում է հարյուրավոր քիմիական նյութեր, որոնցից կարևորվում են ֆլավոնոիդները, որոնք օժտված են հակաօքսիդանտ հատկությամբ:  Այդ նյութերը բարերար են ազդում նյութափոխանակության վրա, կարգավորում են քաշը, դուրս բերում խարամները: Կանաչ թեյի մեջ P վիտամին կա, որը պատասխանատու է իմունիտետի համար, բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կանխում քաղցկեղի առաջացումը: Կանաչ թեյի չարաշահումը երևի միակ բացասական ազդեցությունն է. դրանից կարող են վնասվել լյարդն ու երիկամները:

 

Սպիտակ թեյ

 

Ցավոք, այն քիչ տարածված է, չնայած թեյերի մեջ սպիտակն է ամենաօգտակարը համարվում. պատճառն այն է, որ այս թեյախոտը թեթևակի մշակման է ենթարկվում: Հարուստ է հակաօքսիդանտներով, հականեխիչ հատկությամբ: Բարերար ազդեցություն է ունենում իմունիտետի վրա, կանխում է կարիեսն ու ատամնաքարի առաջացումը: Օրգանիզմից շատ լավ դուրս է բերում թույները, ուղիղ ազդեցություն է ունենում մաշկի առաձգականության, հետևաբար երիտասարդության վրա: Եթե այն ճիշտ եփվի, ապա օրգանիզմի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:

 

Աղացած և լուծվող սուրճեր: Լուծվողն անկասկած ավելի է վնասում օրգանիզմը, քան աղացածը: Օրինակ` գիտնականները պարզել են, որ ցելյուլիտի դեմ պայքարի ընթացքում լուծվող սուրճ խմելու դեպքում երբեք արդյունք չի ստացվում լուծվող սուրճի մեջ կոնսերվանտների պարունակության պատճառով, ինչը դանդաղեցնում է նյութափոխանակությունը:

 

Աղացած սուրճը կամ ինչպես սովոր ենք անվանել` բնականը, օրգանական թթուներ է պարունակում և ունի խթանող հատկություն:

 

Սուրճը տարբեր ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների դեպքում: Անոթների, արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի դեպքում այն հակացուցված է: Իսկ սուրճ խմելուց հետո առաջացած բարձր թթվայնությունը հուշում է, որ գաստրիտ, խոցային ու տասներկումատնյա աղիքի հիվանդություններ ունեցողները պետք է սահմանափակեն դրա օգտագործումը: Պարզ բան է` սուրճի չարաշահումը լավ բանի չի հանգեցնի: Գուցե չկասկածեք անգամ, սակայն կարող է սրճային թունավորում առաջանալ. նյարդայնություն, գլխացավ, անքնություն, հաճախացած շնչառություն, որոնք ի վերջո կհանգեցնեն առողջական լուրջ խնդիրների: XVIII դարում Եվրոպայում արդեն սուրճի չարաշահման հետևանքով առաջացող  վնասների մասին էին խոսում: Իսկ  սուրճով տարվում են հիմնականում կանայք: Այդ հանգամանքը երգիծական անդրադարձ է գտել լայպցիգցի բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Հենրիցի ստեղծագործության մեջ (ստեղծագործում էր Կինանդեր կեղծանունով): Հետագայում այդ ստեղծագործության հիման վրա Բախը գրեց «Սրճային կանտատը»:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. interesno-fakt.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ